
Երեւանի «Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Տարխանովը: Ռուս մասնագետը մեծ փորձ ունի ակումբներ մարզելու:
Նա թիմի ղեկին կլինի արդեն երեւանյան ակումբի մյուս խաղից: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: