
Բաթումիում շարունակվում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հայազգի Հակոբ Մկրտչյանը: Նա հաղթեց 89 կգ քաշում եւ նույնիսկ հրաժարվեց վերջին մոտեցումից: Հակոբը երկամարտում գրանցեց 371կգ:
Մեր մյուս ծանրորդը ` Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: