Ստոր զրպարտանք Սպարապետի հիշատակի հանդեպ. ԵԿՄ նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Խուդավերդյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:

ԵԿՄ վարչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դա ստոր զրպարտանք է Սպարապետի հիշատակի հանդեպ. Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարման ներքո գտնվող ԵԿՄ-ում, բոլորին է հայտնի, նման երեւույթները ի սպառ բացառվում էին:
Կոչ ենք անում եւ պահանջում այսուհետ զերծ մնալ Սպարապետի եւ ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց:

ԵԿՄ վարչություն




Լրահոս