«Սիրելի , ժողովուրդ Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ»: Ավանդական դիմելաձեվով սկսեց ստրասբուրգահայերի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը: Ասաց կառավարության նպատակն է Հայաստանում ստեղծել հավասար պայմաններ, բոլոր հայերի համար , երկիրը գրավիչ դարձնել, վերադարձի, ներգաղթի հարցն ըստ Փաշինյանի, շարունակում է օրակարգային մնալ:
Նրա խոսքով, Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպումից հետո որոշել են մատչելի բնակարան ձեռք բերելու առանձին ծրագիր ստեղծել `ներգաղթողների համար, եվ հիմա կառավարությունն ու Կենտրոնական բանկն աշխատում նե այդ ուղղությամբ:Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում էլ վերահաստատեց այն ինչ եղել է քաղաքական հեղափոխության հիմքում, նույնն է լինելու նաեվ տնտեսականի հիմքում: «Աշխարհի պատմության մեջ չկա երկրորդ դեպք , երբ հեղափոխություն է տեղի ունեցել, բայց տնտեսական փլուզում, ռեցեսիա չի եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում, նրա խոսքով աշախատատեղերն ավելացել են 51 հազ.-ով, տարվա առաջին եռամսյակի տվյալով բյւոջեն գերակատարվել է 11 մլրդ դրամով , բարձրացնելու են զինվորականների , ուսուցիչների աշխատավարձը, հուլիսից արդեն 200 հազ. մարդու աշխատավարձ բարձրացել է, հունվարին 5 տոկոս , փետրվարի արդեն 7 տոկոս տնտեսական ակտիվությւոն է եղել երկրում:
Փաշինյանը ստարսբուրգահայերին ասաց, երբեմն կառավարությանը մեղադրում են , թե չունի տնտեսական ռազմավարություն: Այնիսնչ Հայաստանի տնտեսական էլիտան, ըստ նրա, շոկի մեջ է , որովհետեվ ընդամենը նրան ասում են` գնա. Աշխատի, հարկ վճարի: Եվ ռեալ տնտեսական պրոցեսների ընթացքով է վարչապետ Փաշինյանը պայմանավորում հարկահավաքության նորմալ ընթացքը:
Անդրադառնալաով ԵԽԽՎ իր այցին , Նիկոլ Փաշինյանն ասաց ԵԽ անդամ դառնալու օրվանից այստեղ ներկայացել ենք որպես կիասավոտրիտար երկիր , յուրաքանյուր ընտրությունից հետո գոհացել` «մեկ քայլ առաջ» գնահատականով: «Հիմա լիարժեք ժողովրդավարական պետություն ենք ներկայացնում եվ դա ոչ ոք կասկածի տակ չի առնում»,- ասաց վարչապետը;
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ