Արթուր Դավթյանը որոշել է ամբողջությամբ չստանձնել մարտի 1-ի գործի պատասխանատվությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելու պատասխանատվությունը մասնատել: Նա հանդիպել է դատախազության համակարգի աշխատակիցներին՝ վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին, եւ առաջարկել է` «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրականը ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները:

Սա ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. երբ 6 հոգանոց բանտախցում մեկին սպանում են, մյուս 5-ն իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնելը, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի իրական մարդասպանին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս