Այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը խորհրդարանում հանդիպում կունենա «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ։ Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյայում պետք է լինի ՍԴ դատավորի ընտրության հարցը, եւ մինչ այդ թեկնածուն հանդիպումներ է ունենում։ Նախօրեին էլ հանդիպում է ունեցել ԲՀԿ-ի հետ։ Սակայն Գոռ Հովհաննիսյանի հանդեպ ոչ միանշանակ մոտեցում կա, ընդ որում՝ ոչ միայն իշխող ուժի մոտ, այլ նաեւ ընդդիմադիր ԲՀԿ-ի։
Չնայած նրանց հետ ՍԴ դատավորի թեկնածուի հանդիպումը նորմալ է անցել, սակայն վերջիններս այնքան էլ հակված չեն կողմ քվեարկել։ Ինչպես հայտնի է՝ իշխող խմբակցությունն այդ պաշտոնում տեսնում է Վահե Գրիգորյանին, ում եւս մեկ անգամ որպես թեկնածու ներկայացնելու համար պատրաստ են դեմ քվեարկել Հովհաննիսյանին։ Այդ առումով այսօր բարդ հանդիպում է սպասվում։