ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչում է մեղադրվում Փաշինյանի ազգականը, և որոնք են սպասվող զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի դեմ հենց վարչապետի հրահանգով հարուցված գործը Քննչական կոմիտեն ընդունել է վարույթ: Պարզվում է, որ Մամիկոն Հովհաննիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, որը, պարզվել է, կեղծ է:

Նշենք, որ Հովհաննիսյանն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները: Սակայն ապրիլի 4-ից մինչ օրս որեւէ նախաքննական մարմին Մամիկոն Հովհաննիսյանին հարցաքննության չի հրավիրել: Դատելով գործի բնույթից՝ կարելի է ենթադրել, որ հարցաքննության կհրավիրվեն բուհի ռեկտորը եւ այն անձնակազմը, որ վարչապետի ազգականին կեղծ դիպլոմ է տվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»:

Փաշինյանը երեկ ԵԽԽՎ ելույթում մատնանշել է տեղի ունեցածը՝ վստահեցնելով, որ իր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում է առանց խտրականության:




Լրահոս