Ի՞նչ ճակատագիր է սպասվում գովազդի մասին օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նպատակ ուներ սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների քանակն ու տեղակայման վայրը։

Պատգամավորները ռիսկեր տեսան ներկայացված նախագծում։ Բուքմեյքերական ընկերություններին վերաբերող մեկ այլ նախագիծ էլ ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որն արդեն նպատակ ունի սահմանափակել այդ ընկերությունների գովազդը սոցիալական կայքերում։

Մասնավորապես, ի սկզբանե առաջարկ կար, որ այդպիսի գովազդը չի կարող 20 տոկոսից ավելի տարածք զբաղեցնել, սակայն փոփոխություն է եղել, եւ այժմ առաջարկվում է սահմանափակել ժամը, եւ այն թողնել միայն գիշերային ժամերին։ Սա էլ լրացուցիչ բեռ է լրատվամիջոցների համար, քանի որ պետք է լրացուցիչ անձինք լինեն, որոնք կզբաղվեն այդ գովազդի կանոնակարգմամբ՝ անհրաժեշտ ժամերին միացնելով եւ անջատելով այն։ Այս նախագիծը կառավարության դրական եզրակացությունն է ստացել, ինչպես «Վիճակախաղերի մասին» օրենքը, սակայն չի բացառվում, որ արժանանա վերջինիս ճակատագրին։




Լրահոս