Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին։ Այսուհետ փաթեթների հետկտրամադրվի «Կորպորատիվ բյուջե» ծառայությունը, որը թույլ է տալիս ընկերություններին վերահսկել ծախսերը, իսկ աշխատակիցներին՝ առանց որևէ սահմանափակումների օգտվել բջջային կապի ծառայություններից՝ պարզապես հաշիվը վերալիցքավորելով:

Մասնավորապես, աշխատակցի հեռախոսահամարին կցվում է կորպորատիվ և անձնական հաշվեկշիռ: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը հոգում է բիզնեսի համար անհրաժեշտ ծախսերը, իսկ աշխատակիցը կանխավճարային համակարգով վճարում է իր անձնական նպատակներով սպառած ծառայությունների դիմաց։

«Beeline-ում մենք ուշադիր ենք բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Այժմ հաճախորդների ծախսերն օպտիմալացնելուհամար կատարել ենք հերթական փոփոխությունը, որը կվերաբերի ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առանձնացնել անձնական և աշխատանքային նպատակով օգտագործված կապի ծախսերը: Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս հնարավորությունը, որը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթը՝իր բիզնեսի պահանջներին համապատասխան և վճարել միայն անհրաժեշտ ծառայությունների համար։ Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաև հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:




Լրահոս