
Ազատ ոճի ըմբշամարտի 61 կգ քաշային կարգում Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Արսեն Հարությունյանն ու հավաքականի մյուս անդամներն այս գիշեր ժամանել են Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանում ազտատ ոճայիններին մեծ թվով երկրպագուներ են դիմավորել, իսկ Արսեն Հարությունյանը, որը կարիրայում առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, չի կարողացել զսպել արցունքները:
Հիշեցնենք` եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը ֆանտաստիկ քամբեք էր արել` 0:8 հաշվով պարտվելուց հետո 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին:
Լուսանկարները` ՀԱՕԿ-ի
Աղբյուրը` armsport.am