Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ԵԽԽՎ կատարած այցը ամփոփում է ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը:
-Պարոն դեսպան, ինչպես՞ եք գնահատում Հայաստանի վարչապետի այցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:
-ԵԽԽՎ անդամ 47 երկրներից յուրաքանչյուրի ղեկավարին Վեհաժողովի ամբիոնը սովորաբար 4-5 տարին մեկ է տրամադրվում; Հայաստանի ղեկավարի այս այցն այդ առումով բացառություն էր , որովհետեվ Սերժ Սարգսյանի այցից ընդամենը 1 տարի անց , հրավերը Նիկոլ Փաշինյանին` մասնակցելու գարնանային նստաշրջանին, խոսում է Հայաստանի մասին բացառիկ վերաբերմունքի, Հայաստանի նկատմամբ ուշադրության մասին:
Եվրոպայի խորհուրդը մասնակցել է մեր երկրի բոլոր բարեփոխումների ընթացքին, անգնահատելի ներդրում ունեցել: ԵԽԽՎ-ն կառույց է, որը շատ ուշադիր է Սահմանադրության տառի պահպանմանը, փոփոխությունների օրինական, ոչ բռնի ընթացքին:Եվ մեր երկրում անցման շրջանի, վերջնակետը եղավ խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքը, ինչը փաստեցին եվ ԵԽ գլխավոր քարտուղարը, եվ ԵԽԽՎ նախագահը:
Դրանով է պայմանավորված հրավերքը վարչապետին` ներկայացնելու իրավիճակը Հայաստանում, նաեվ լսելու տեսլականը Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ : Անդրադարձ եղակվ հակամարտությունների` այսպես կոչված գորշ գոտիներում մարդու իրավունքնրի պաշտպանությանը:
Այս տարի ԵԽ 70-ամյակն է եվ հրավիրում են այն երկրներին, որոնք Եվրախորհրդի աջակցությամբ, խորհրդատվությամբ լավագույն արդյունքների են հասել: Հատկանշական է նաեվ, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն պատրասատակամություն հայտնեց ավելացնելու աջակցությունը` օրենքները մշակելիս:
ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պատճաով մենք տարիներ շարունակ ըստ էության շփումներ չենք ունեցել ԵԽԽՎ նախագահության հետ, ավելին, հարաբերությունները թշնամական են եղել: Հիմա արդեն նախագահ Լիլիան Մորի Պասքիեն , որ անձամբ է մասնակցել Ագրամունտի իմպիչմենտի գործընթացին , կաշառակերության դեմ պայքարի առաջամարտիկը եղել, մինչեվ Փաշինյանի ստրասբուրգյան այցը, Երեվան եկավ, մեր մայրաքաղաքի կենտրոնում Եվրոպայի հրապարակի բացմանն էլ նրան հանձնեցինք այդ հրապարակը բացելու որոշման փաստաթուղթը:
Փաշինյանի այցն ըստ իս ծառայեց նպատակին` Հայաստանի դրական օրակարգը առաջ մղելու եվ Հայաստանի վերաբերյալ դրական կարծիքն ամրապնդելու առումով; Հայաստանում Եվրոպայի խորհրդի դերակատարումն էլ ավելի ընկալելի դարձավ հենց վարչապետ Փաշինյանի բերած օրինակով` ինչպես է ինքը ԵԽ օգնությամբ ժամանակին ազատվել բանտից: Չէ՞որ ԵԽ գործառույթը ոչ թե միջմետական հարաբերություններն են կամ հակամարտությունների լուծումը , այլ առավելապես մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Դա պարզորոշ էր վարչապետի ելույթում եվ լավ ընկալվեց մեր գործընկերների` ԵԽ պաշտոնյաների կողմից; Հարցերն ուղղված վարչապետին, առավելապես մեղմ տոնայնությամբ էին: Նախանական տեղեկություններ ունեինք, թե ադրբեջանցիները ԵԽԽՎ շենքի դիմաց ցույց պետք է կազմակերպեն` ընդդեմ վարչապետ Փաշինյանի այցի, բայց ինչպես տեսաք , որեվէ հավաք չեղավ : Խորհրդանշական էր թավշյա հեղափոխության մեկամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը ժողովրդավարության այս կենտրոնակայանում;
-Երբ՞ պետք է սկսվի Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների նոր ծրագիրը:
– 2019-2022 թթ. նոր ծրագիրը մեկնարկը շուտով կտրվի: Փաթերը քսան մլն-ից ավելի ծրագեր է ներառում . արդարադատությունմարդու իրավունքներ, կրթություն, սոցիալական հարցեր ներառող, տեղական ինքնակառավարմանը վերաբերող նախագծեր: Վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում այս փաթեթն առաջնագծում էր ու շուտով, մայիսին արդեն Երեվանում կտրվի այդ գործողությունների ծրագրի մեկնարկը: Նախկինում ֆինանասավորման որոշակի խնդիրներ ունեինք, հիմա այդ խնդիրը չկա; Դոնոր երկրների`Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա , հետաքրքվածությունն ավելացել է եվ ծրագիրը բավականին հաջող կընթանա:Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի Խորհրդի հետ:
-Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը վերջերս հրապարակվեց: Այստեղ կարևորվում է բարեփոխումների արդյունքում արդեն շոշափելի արդյունքների գրանցումը։ Ի՞նչ է սա նշանակում:
-ԵԽԽՎ համազեկուցողների այս հայտարությւոնը մինչ այս մեր երկրի վերաբերյալ եղած ամենադրական հայտարարություններից էր: «Շոշափելի արդյունքը» ակնկալիքն է ապագայում: Անցումը համարում են բարեհաջող ավարտած , եվ հիմա շեշտադրումն այն է, որ այսուհետ կոնկրետ գործողություններին, բարեփոխումներին են հետեվելու:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ