«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում հրապարակել էր «Գլոբբինգ» ընկերության մասին. «ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է` «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում են` ինչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը: Ասում են. «Զանգե՛ք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ»-ին, որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»:
Այսօր ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Հարությունյանը, հրապարակմանը արձագանքնելու համար մամուլի ասուլիս հրավիրեց: Վերջինս նշեց, որ ընկերությունը պատասխանատավություն չի կրում Մոսկվայի փոստում մնացած ապրանքների համար, եւ պատվիրողները, ըստ էության, պետք է հատուցում պահանջեն նրանից, ումից գնել են ապրանքը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում