ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։
Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում պետությանմիջոցների հաշվին իրականացվելու են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը։
Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել աշխատանքային խումբ, որըտեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի ամրացման կարիք ունեցող բնակարանները։