Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը՝ հանձնաժողովի արտահերթ նիստում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը վերջապես կքննարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդգրկված է ապրիլի 15-ին նախատեսված Պետաիրավական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում եւ այստեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կընդգրկվի ապրիլի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ։ Այս նախագիծը նոր կառավարության թերեւս ամենաքննադատված փոփոխություններից է եւ, միաժամանակ, խորհրդարանում ամենասպասվածը։

Այս նախագծին հատկապես անհամբեր սպասում են ընդդիմության ներկայացուցիչները եւ պատրաստվում են շատ ակտիվ քննադատել այն։ Տեղեկացանք, որ հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցողը լինելու է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող` նույն հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել է փաթեթի տեսքով, քանի որ ինքնաբերաբար փոփոխություններ տեղի կունենան մի քանի այլ օրենքներում, այդ թվում՝ «ԱԱԽ կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս