
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կաշառքի գործով օրերս կալանավորվեցին Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանն ու փաստաբան Վահագն Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավոր Գագիկ Հեբոյանը եւս հայտնել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ վերցրած գումարը ոչ թե եղել է կաշառք, այլ իր պարտքն են վերադարձրել:
Սակայն նկատենք, որ մինչ դատավոր Հեբոյանը եւ փաստաբանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, գործով կա անձ, որը դատավոր Գագիկ Հեբոյանի դեմ ցուցմունք է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ցուցմունք տվող անձը եղել է Բենիկ Հարությունյանը: Ավելին` նրա ցուցմունքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել. նա լսել է, թե Գագիկ Հեբոյանը իրենից քաղաքացիական գործով կաշառք է ուզել: Գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի: Այս գործի շրջանակներում էր հենց, ըստ նախաքննական մարմնի, դատավորը, իբր, կաշառք վերցրել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում