![](https://armlur.am/wp-content/uploads/2019/02/nikol.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որը 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ: