Ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.50-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, նույնականացման քարտ և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.35-ին, Վաղարշյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Արտակ Կ․-ն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Արտակ Կ․-ն տվել է խոստովանական բացատրություն։
Կատարվում է հետաքննութուն։
***
Ապրիլի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ժամը 14.05-ին, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Արտակ Խ․-ին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» բջջային հեռախոս:
Նույն օրը, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացուհի և հաղորդում տվել, որ ժամը 14.05-ին, նշված հասցեի մոտ, բաճկոնի գրպանից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 120.000 դրամի վնաս:
Արտակ Խ․-ն տվել է խոստովանական բացատրություն։
Նախապատրաստվում են նյութեր: