Ապրիլի 19-ին կայանալիք Գյուրջինյան մրցանակաբաշխության մասին ArmLur.am -ը զրուցել է՝ «Գյուրջինյան փրոթաքշենի» հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանի հետ:
-Տիկի’ն Գյուրջինյան, ինչ է սպասվում ապրիլի 19-ին:
-Այդ օրը լինելու է մրցանակաբաշխություն` 2018-2019: Այն թվով 6-րդ մրցանակաբաշխությունն է և իր ֆորմատով տարբերվելու է: Եթե նախորդ տարի թե փոքրերը, թե մեծերը կիսում էին բեմ, կամ առանձին երգում էին միայն մեծերը կամ միայն փոքրերը, այս դեպքում մեծերը լինելու են հյուր և իրենց կատարողականն են ցուցադրելու փոքրերը:
-Իսկ ինչով է պայմանավորված նման փոփոխությունը:
-Մեր փոքրիկներին շատ քիչ են հիշում մեծերը, իսկ մեծերին փոքրիկները ճանաչում են: Եվ այդ պատճառով որոշեցի այնպես անել, որ փոքրիկները եւս ճանաչելի դառնան: Հիմնականում մասնակիցները լինում են շատ և մեկ անգամ է կազմակերպվում համերգային ծրագիր: Եվ ովքեր որ մասնակցում են, պետք է լսելի զանգվածը լինի և բոլորը քիչ թե շատ հայտնի են:
-Մի փոքր կբացեք փակագծերը. ինչ սպասի հանդիսատեսը:
-Մեր հանդիսատեսը մեծ մասամբ, եթե չհաշվենք երեխաների ծնողներին, լինելու են երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, պատգամավորներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իրենց սպասում են նույն մրցանակները, ինչ փոքրերին: Այսինքն, եթե մենք ունենք օրինակ «Լավագույն փոքրիկ երգչուհի», ապա նույնը ունենք մեծի պարագայում: Այսինքն, բոլորին սպասվում են մրցանակներ, եւ հուսով եմ ոչ ոքի համար ձանձրալի չի լինի: Կարծում եմ լավ է անցնելու, չնայած մտավախություն միշտ կա:
-Եվ կասեք` ինչպես եք ընտրել մրցանակակիրներին, ինչ չափորոշիչներով:
-Իհարկե, մենք ունենք փոքրիկ հանձնաժողով, որը որոշում է` ում կարող ենք ներգրավել, ում` ոչ: Իհարկե, կան մարդիկ, որ կցանկանայինք, որ մասնակցեին, բայց ժամանակի առումով չենք կարողանում տեղավորվել: Հայտնի է, որ երեք ժամից ավելի հանդիսատեսին չես կարող պահել դահլիճում, նույնիսկ այդքան պահելն է բարդ եւ փորձել ենք հենց այդքան ժամանակում տեղավորվել: Հանձնաժողովը որոշում է երեխաների կազմը, մեկ տեղի համար նույնիսկ եղել է 10-15 դիմողներ: Իհարկե, չենք բարձրաձայնի, թե որ 15 հոգուց ընտրվեց հենց այդ մեկը, պարզապես այդ օրը կտանք հենց մրցանակ ստացողի անունը: Փորձել ենք հնարավորինս շատ մարդու շանս տալ եւ կարծում եմ` մեզնից շատ դժգոհ չեն լինի:
Հավելենք, որ բեմում կլինի մոտ 25 ելույթ (փոքրիկ երգիչներ, պարողներ), իսկ մրցանակակիրները մոտ 80-ն են լինելու (մեծեր եւ փոքրեր): Նրանք բոլորը կստանան պատվոգրեր և փոքրիկ գավաթներ:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը