![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/56862353_1668037993341984_8110226791311867904_n.jpg)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 1/8 եզրափակչում 0:3 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանը ներկայացնող Օրխան Նուրիեւից:
Հավելենք, որ վերջինիս եզրափակիչ հասնելու դեպքում Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Էդմոն Մարտիրոսյան