«Գլոբբինգ» ընկերության պաշտոնական պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի հաճախորդներ, թույլ տվեք ներկայացնել Ձեզ իրավիճակը ևս մեկ անգամ։ Գլոբբինգը իրականացնում է ծանրոցների առաքում իր արտասահմանյան պահեստներից ՀՀ։ Գլոբբինգը պատասխանատվություն է կրում ծանրոցների համար միայն դրանց մեր պահեստ հասնելուց հետո, ինչի մասին նշում եղել է մեր կայքի բացման առաջին իսկ օրվանից։

ՌԴ պահեստի բացման օրվանից հաճախորդը Գլոբբինգի իր էջում, ՌԴ հասցեի բաժնում տեսնում է ծանուցում, որտեղ մանրամասն նշված է, որ եթե ծանրոցն առաքվի Почта России-ի միջոցով և մնա փոստային բաժանմունքում, Գլոբբինգ ընկերությունն իրավասու չէ և չի ստանա այն փոստից։ ՌԴ օնլայն խանութներից գնելիս պետք է ընտրել “курьерская доставка”:

Մոտ երկու տարի, փորձելով տրամադրել մեր հաճախորդներին լավագույն ծառայությունները, մենք անդադար փորձում էինք ՌԴ փոստային բաժանմունքից ստանալ ծանրոցները, չնայած նրա, որ մենք որևէ եկամուտ չէինք ստանում այդ գործողության համար և դա մշտապես հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում։ Սա երբեք չի հանդիսացել մեր կողմից առաջարկվող ծառայություն, այլ եղել է բացառապես բարի կամքի դրսևորում։ Որոշ դեպքերում մեզ հաջողվում էր ստանալ ծանրոցները ՌԴ փոստից, սակայն ՌԴ փոստի վերջին փոփոխություններից ելնելով և հաշվի առնելով ՌԴ փոստի մատուցած ծառայությունների ցածր որակը, որն անհամատեղելի է Գլոբբինգի սահմանած բարձր ստանդարտներին, մենք ևս մեկ անգամ ծանուցեցինք մեր հաճախորդներին էլ․ նամակով և Գլոբբինգի կայքում ծանուցմամբ, որ ՌԴ փոստն այլևս խոչընդոտում է ծանրոցները ստանալու ընթացքին։

Սա որևէ կերպ չի անդրադառնում մեր ՌԴ պահեստ առաքված ծանրոցների վրա, և ցանկացած ծանրոց որը կառաքվի մեր ՌԴ պահեստի հասցեով ՌԴ փոստի, առաքիչի, կամ որևէ այլ առաքող ընկերության միջոցով կառաքվի մեր կողմից ՀՀ՝ ինչպես և միշտ արվել է։ Հիշեցնում ենք, որ պատվերի առաքումը դեպի մեր պահեստ միայն ու միայն վաճառողի և միջանկյալ առաքման կազմակերպության պատասխանատվությունն է։




Լրահոս