Բաթումիում ավարտին մոտեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 440 կգ արդյունքով Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը: Մեր մյուս ներկայացուցիչը `Գոռ Մինասյանը, 422 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Հավելենք, որ Ալեքսանյանը հրում վարժությունում գլխավերեւում պահեց 245 կգ եւ նվաճեց փոքր արծաթ, իսկ Մինասյանը պոկում վարժությունում պոկեց 200 կգ նվաճելեվ փոքր բրոնզ:
Էդմոն Մարտիրոսյան