Սերիա Ա. Չ/Լ-ի համար պայքարը սրվում է, իսկ չեմպիոնական տոնախմբությունը հետաձգվում է ևս մեկ տուրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Իտալիայի առաջնության 32-րդ տուրը: Այս տուրում մրցակցի դաշտում «Սպալից» 1:2 հաշվով պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսը»: Այս պարտությունը մեկ տուրով հետաձգում է թուրինյան տոնախմբությունը: Տանտերերից գոլերի հեղինակ դարձան Բոնիֆազին եւ Ֆլոկարին, իսկ թուրինցիներից` Մոյզե Կինը:

Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարը թեժ է Իտալիայում: Նախ «Ռոման» սեփական դաշտում Էդին Ջեկոյի միակ գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Ուդինեզեից», ապա «Միլանը» արդեն Կեսիեի դիպուկ հարվածի շնորհիվ կարողացավ հաղթել «Լացիոյին»: Այժմ «Միլանը» 55 միավորով 4-րդն է եւ մեկ միավորի առավելություն ունի «Ռոմայից», իսկ «Լացիոն» 49 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս