
Ապրիլի 13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի վրա գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել՝ 12:48-ին:
Այրվել է «Mercedes C280» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Փ.) շարժիչը: