Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական տուրը: «Ալաշկերտ» մարզադաշտում տեղի «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Լոռիին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 0:1: Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Սանդեյը:
Այս հաղթանակից հետո Վանաձորի թիմը վաստակեց 38 միավոր եւ մնաց 5-րդ տեղում: «Ալաշկերտը» 40 միավորով 4-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան