Ինչ կարգով է կատարվում քահանաներին փիլոնազուրկ անելու գործընթացը. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկատի ունենալով «Ժողովուրդ» թերթի և էլ. կայքի կողմից հրապարակված տեղեկատվությունը փիլոնազրկման վերաբերյալ` հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Թեմերում սպասավորող քահանաներին փիլոնազուրկ անելու պատասխանատվությունը, կարգապահական բոլոր միջոցառումների իրականացումը՝ բացի կարգալուծությունից, կանոնական բոլոր սկզբունքների համաձայն, կատարվում է թեմակալ առաջնորդների կողմից:

Թեմերում սպասավորող եկեղեցականների կարգալուծության կանոնական իրավունքը պատկանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հիմք ընդունելով թեմակալ առաջնորդի միջնորդությունը:

Թեմերում ծառայող եկեղեցականներին առնչվող կարգապահական հարցերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի օրակարգում ընդգրկվում են թեմակալ առաջնորդի դիմումնագրի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի համապատասխան հանձնարարության հիման վրա:

Եկեղեցականների փիլոնազրկության տևողությունը ևս սահմանվում է թեմակալ առաջնորդի տնօրինությամբ: Ժամկետների վերաբերյալ կանոնական սահմանափակումներ չկան:

Մայր Աթոռի Դիվանատան
Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն

Տ. Պարույր քահանա Ավետիսյան

 




Լրահոս