ArmLur.am-ը Զարթոնքում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Նա այսօր իր մոտ էր ընդունել նաև Զարթոնքի ցուցարարներից մի քանիսին, ովքեր շարունակում են պահանջել դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը, ով Զարթոնքի` արդեն նախկին գյուղապետի դուստրն է։ Մարզպետը ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց արդեն երկար ընթացող ցույցերի և զարգացումների մասին։ Նա նշեց, թե դեռ մեկ ամիս առաջ արդեն նախկին համայնքապետի հետ պայմանավորվածություն է եղել հրաժարականի։
«Դեպքերից մի ամիս առաջ արդեն հայտարարվել էր, որ կա հրաժարականի որոշում։ Նա պատրաստակամ էր հրաժարական տալ։ Այնտեղ ցուցարարների մեջ կային մարդիկ, որ առհասարակ Զարթոնք համայնքից չէին։ Ես պատրաստակամություն եմ հայտնել հանդիպել նրանց, սակայն նրանք չեն եկել, իսկ շաբաթ օրն արդեն շատ վատ էին արտահայտվում իմ անձի մասին», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: