Վանևանցիները չորս ժամ փակել էին ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի բնակիչները երեկ ուշ գիշերին 4 ժամ փակ են պահել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Նրանք  պահանջում են Վանեվան համայնքի ղեկավարի հրաժարականը։ Նշենք, որ Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն մի քանի օր է ՝ հացադուլ է անում, պահանջելով՝ 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը: Եվ ահա, երեկ այդ ամենը վերածվեց արդեն ճանապարհ փակելու։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդքան փակ բահելուց հետո ճանապարհը բացվել է։ Տեղում է եղել փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը, իսկ վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հեռախոսով զրուցելով նրանց հետ եւ բանակցելով, կարողացել են համոզել բացել ճանապարհը։




Լրահոս