Ազգային ժողովի` այսօր մեկնարկած հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ-ում այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությանն ընդառաջ:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննիսյանը Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ է, իրավաբանական գիտությունների դոկտոր:
Գոռ Հովհաննիսյանը վերջին օրերին հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ հանդիպել է անցած շաբաթ։