ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ, ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորները առանց ընդմիջումների բանավեճերի բռնվեցին:
Մխիթար Հայրապետյանի ելույթը տեղից ընդհատեց Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարոն Գորգիսյան, լռեք»,- գոռաց Մխիթար Հայրապետյանը; Նա շարունակեց. «Ուրեմն, պարոն Գորգիսյան, Ձեզ եմ ասում ու ձեր մյուս գործընկերներին, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը: Սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք փոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է` այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»:
Տեղից սկսեց պատասխնել նաև Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը: «Պարոն Մարուքյան, լռեք ասացի: Դու չի, դուք ա ձեզ համար»,- ասաց Հայրապետյանը: Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Դու ո՞վ ես»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: