Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ փոքր կենտրոնում:
Մասշտաբային արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, և շուտով յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն կունենա միանալուBeeline գերարագ մինչև 100 Մբիթ/վրկինտերնետին VDSL տեխնոլոգիայով։
«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Կիլիկիա թաղամասից հետո մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչներին ևս հասանելի դարձավ մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսվածենթակառուցվածքների բարելավումըև առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին՝ Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք: