ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում օգտատեր Գայուշ Մուշեղյանը գրառում է կատարել.
Հարգելի նախարար,
Ինչպես գիտեք օրենքով մինչև 7 տարեկան երեխայի բուժօգնությունն իբր անվճար է, երեխայիս նշանակվել է վիրահատություն քթի ադենոիդ 2-3 աստիճան, նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Արաբկիր բկ ում վիրահատելու համար, սակայն այսօր 3րդ մանկական պոլիկլինիայում նշում են / երեխաս հաշվառված է այդտեղ/ , որ ուղեգիր չունեն, չնայած երեկ նշել էին, որ առկա է, սակայն տրամադրել են շատ ծանր վիճակում գտնվող երեխաներին, ցանկանում են վճարովիի ուղեգիր տան, այսինքն երեխաս մահամերձ պետք է լինի, որ ուղեգիր վերցնեմ?
Թեժ գիծը 8003 համարը տալիս է 060808003 1803 ներքին համար, որտեղ աշխատող չկա, քանի որ զանգերին չեն պատասխանում, բաժնի պետն էլ 8003 համարից ,երկար բողոքներիցս հետո միացրեցին, նշեց, որ այո ուղեգրերի խնդիր կա, ու այսօր երևի կունենան ու մի հատ կտրամադրեն, այսինքն ծանոթ բարեկամ պետք է լինի , որ օրենքով սահմանված իմ իրավունքից օգտվեմ, թե 5 տարեկան երեխայիս համար գումար վճարեմ? Նոր Հայաստանում ենք ապրում ու նշում եք, որ ամեն ինչ փոխվել է, այո, փոխվել է ու շատ ավելի վատ է: Ինչ է նշանակում ուղեգիր չկա, չկա ուրեմն հայտարարեք համընդհանուր և բուժհիմնարկները թող առանց դրա միայն բժշկի կամ անկետայում նշված գրության հիման վրա անվճար սպասարկեն երեխաներին: Հույսով եմ, հնարավորինս շուտ իմ հարցին լուծում կտաք, կամ ասեք, որտեղ դիմենք, որ հարցը լուծվի:
Ես սպասում եմ, բայց իմ համբերությունն արդեն հատում եմ, երևի ցույց կազմակերպեմ, որ մեր հարգարժան նախարարը արձագանքի, կամ անձամբ մեր ժողովրդամետ Վարչապետին դիմեմ
Հարգելի նախարար, միգուցե վերջապես այսօր Ձեր համակարգը որոշի աշխատել և զանգերին պատասխանի?