Նախկին պատգամավորի ընկերությանը դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ օրերս դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայցը ներկայացրել է «Լեբանիզ Արաք Քորփորեյշն» ընկերությունը: Այս գործով դատարանում որպես երորրոդ անձ է ներգրավված նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը:

Տեղեկացանք որ «Լեբանիզ Արաք Քորփորեյշն» -ն նախկին պատգամավորի ընկերությունից պահանջում է անվավեր ճանաչել ապրանքային նշանի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ նախկին պատգամավորից՝ Ա. Պետրոսյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս