
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է ժամկետային զինծառայողներ Նարեկ Կարապետյանի եւ Շիրին Մհոյանի դատավարությունը։
Ն․Կարապետյանը մեղադրվում է ծառայակից Շիրին Մհոյանին ծեծի ենթարկելու եւ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ Շ․Մհոյանին մեղադրանք է առաջադրվել Կարապետյանի կողմից ծեծի ենթարկվելու, իր նկատմամբ բռնություն գործադրելու գործողություններից նեղսրտած` նրան դանակահարելու համար:
Ն․Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Ժ․Մհոյանին մեղադրանք է առաջադրվել 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։
Ոսկան Սարգսյան
Տավուշ