ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986թ., 31 օգոստոսի, ՀՀ, ք. Երևան
Կրթություն
2000-2002 թթ.- ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, ֆիզմաթ հոսք
2002-2007թթ.– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսահաշվային ֆակուլտետ
2007-2010թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
2018թ.- Դոկտորանտ, իրավաբանական գիտությունների` ԺԲ.00.02 (հանրային իրավունք) մասնագիտությամբ
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, ԺԳ. 00. 02 – Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա, ատենախոսություն «Կրթական համակարգի աշխատողների աշխատանքային շահադրդման սոցիալ-մանկավարժական պայմանները»
Աշխատանքային փորձ
2008-2010 թթ.- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ
2010-2012 թթ.- Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս (համատեղություն)
2010թ.- «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում որպես դասախոս (համատեղություն)
2010-2015 թթ.- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի պետ
2015թ.-2019թթ. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի 2-րդ վարչության գլխավոր մասնագետ
2016թ.- մինչ օրս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ (համատեղություն)
2018թ.-«Հանրային ֆինանսների մոնիտորինգ» ՀԿ-ի նախագահ (հասարակական հիմունքներով)
Պետական ծառայության դասային աստիճան
2012թ.- Շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
Դասավանդման փորձ
Տնտեսագիտության տեսություն, ֆինանսական իրավունք, կառավարչական հիմունքներ
Ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանք
- Մագիստրոսական թեզերի ղեկավարում
- Ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովերի նախագահ
Գիտական աշխատություններ, հոդվածներ
Մի շարք գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: