Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է«Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:

Մասնակցելով «Ապրիր հայերեն»արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները.
• անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով ևարտարժույթով
• անվճար ստանալ Օնլայն/Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
• անվճար տարեկան սպասարկմամբստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

«Ապրիր հայերեն»արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.
• Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
• Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

Նշենք, որ Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևյալ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:




Լրահոս