
Թուրքիայում շարունակվում է Շախմատի կանանց Եվրոպայի առսջնությունը: 5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիցչներից լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, ով վաստակել է 4 միավոր եւ առաջատարներից հետ է մնում կես միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը ունեն 3 միավոր, իսկ Մարիա Գեւորգյանը` 2: