
Ապրիլի 11-ից Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի բնակիչ Ատոմ Մկրտչյանը գտնվում է հացադուլի մեջ: Նա հացադուլ, ապա ջրադուլ է հայտարարել` պահանջելով համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի հրաժարականը:
Ատոմ Մկրտչյանի խոսքով, նա ոչ մի դեպքում չի հրաժարվի հացադուլից, քանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում չի ներկայացրել:
Խնդրին ծանոթանալու նպատակով Վանեվանում է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա անձամբ է զրուցել հացադուլ անող բնակչի հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում