Կոտայքի մարզում թունավորումներ են գրանցվել գազի արտահոսքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինն ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի արտահոսքից:

Նույն օրը՝ ապրիլի 15-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գողթ գյուղի 5 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:

Ապրիլի 15-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Սպիտակ քաղաքի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ապրիլի 15-ին, կեսգիշերին, Սպիտակ քաղաքի Ավետիսյան հրապարակի 5-րդ շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴՏՓ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս