Նոյեմբերին լայնածավալ ՏԻՄ ընտրություններ կլինեն․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստ օրաթերթը գրում է․««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխա­նություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբող­ջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատե­սում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել: Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ մարզպետ­ներն ու համապատասխան ոլորտի գերատես­չությունները հասցնեն բոլոր ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու տվյալ տարածքնե­րում առաջադրել ՔՊԿ թեկնածուների:

Ար­դյունքում ՔՊ-ականները կունենան իրենց տարածքային ամբողջական «թիմը», ներկա փուլում նրանք տոտալ զբաղվում են այս թե­մայի նախապատրաստական աշխատանքնե­րով և տարածքներում ներուժ ունեցող պոտեն­ցիալ կադրեր են փնտրում: Զուգահեռ իրակա­նացվում են գործող համայնքապետներից ձերբազատվելու աստիճանական քայլեր»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս