Քիչ առաջ ArmLur.am լրատվականին հայտնի դարձավ, որ Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի քրեական գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն:
Նկատենք, որ Մնացական Մարտիրոսյանը պատահական դատավոր չէ: Վերջինս հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործեր քննող դատավոչ : Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ մարտի 1-ից հետո «7»-ի գործի քննությամբ ու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մանրամասները` քիչ անց: