Գազալցակայանների տերերը դասեր քաղե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազալցակայանների տերերին ուղղված խիստ նախազգուշացումից հետո նրանք կարծես դասեր են քաղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր է` վարորդները նկատել են, որ ավտոմեքենաները նախկինի չափ են գազ լիցքավորում, բայց ավելի շատ են վարում:

Վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ որոշ գազալցակայաններում գազի խտությունը բարձրացել է, ու նույն արժեքի գազ լցնելիս մարդիկ ավելի շատ են վարում: Վարորդ կա, որը 20-30 կմ ավելի է վարել, վարորդ էլ կա` 50 կմ: Հուսանք` գազալցկայաններում այս պրակտիկան երկար կպահպանվի: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:




Լրահոս