15 ֆուտբոլիստներ մեկ տարով կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչեւ 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կտա սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ամռանն անցկացվելու է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը բացառիկ մարզական միջոցառում է եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ պաշտպանության նախարարությունները նպատակահարմար են համարում մեկ տարով տարկետում տրամադրել նախագծով ներկայացված 15 ֆուտբոլիստներին:

Նրանք են`

1. Արթուր Մնացականի Միրոյան
2. Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյան
3. Դավիթ Գագիկի Գրիգորյան
4. Արսեն Կամոյի Սարգսյան
5. Էրիկ Արամի Մելիքսեթյան
6. Գեղամ Սիմոնի Սիմոնյան
7. Արթուր Արայի Միսկիրիջյան
8. Դանիել Արթուրի Պետոյան
9. Հարություն Աբրահամի Հարությունյան
10. Սարգիս Գագիկի Սարգսյան
11. Անդրանիկ Ռոմանի Բաղրամյան
12. Էդիկ Գագիկի Կիրակոսյան
13. Էդգար Գուրգենի Ենգիբարյան

Ս.Հ.




Լրահոս