«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր 84-ամյա կնոջ սպանության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված 36-ամյա Էդգար Ծատինյանը: Նրա ընտանիքի անդամները պնդում են՝ Ծատինյանը մահացել է ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո խոշտանգումների հետեւանքով: Այժմ նրա հարազատների հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցված, սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են՝ Ծատինյանի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, ոստիկանությունն էլ պաշտոնապես տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` մահվան պատճառը սուր սիրտ-անոթային անբավարարությունն ու սուր թունավորումն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծատինյանը նախկինում դատապարտված է եղել: Կասկածներ կան, որ ընկերը նախապես զգուշացրել է երկուսին սպանության կասկածանքով բերման ենթարկվելու հավանականության մասին: Ծատինյանն էլ, ըստ այդ լուրերի, ասել է, որ չվախենա. «Երբ գան, նրանից կխմենք, բաժնում կվատանանք ու կփրկվենք»: Ամեն դեպքում, իրավապահ համակարգը քննում է բոլոր վարկածները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում