
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։ Ընդ որում, այս հարցը չզեկուցվողների թվում էր, չքննարկվեց և գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Նախագծում նշվում է, որ այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։