Ազգային ժողովի նիստում այսօր 70 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես հայտնի է` փոփոխություններից հետո կլինի 12 նախարարություն. 2 փոխվարչապետ և սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ:
Ինչպես հայտնի է` «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր և ստացվում է 18 պատգամավոր ընդհանուր քվեարկությանը չի մասնակցել: Սակայն նրանց մեջ կան այնպիսինները, ովքեր գործուղման են.
Ռուբեն Ռուբինյան-բացակա,
Անուշ Բեղլոյան-բացակա,
Վլադիմիր Վարդանյան-բացակա,
Կորյուն Մկրտչյան-բացակա,
Սուրեն Գրիգորյան-բացակա,
Մերի Գալստյան-բացակա,
Սիսակ Գաբրիելյան-բացակա,
Գոռ Գևորգյան-բացակա,
Արուսյակ Ջուլհակյան-բացակա,
Ռուստամ Բաքոյան-բացակա,
Արարատ Միրզոյան-բացակա,
Ալեն Սիմոնյան-բացակա,
Տաթևիկ Գասպարյան-բացակա,
Վարազդատ Կարապետյան-բացակա,
Թագուհի Թովմասյան-չի քվեարկել,
Վաղարշակ Հակոբյան-բացակա,
Նազելի Բաղդասարյան-չի քվեարկել,
Կարեն Համբարձումյան-բացակա: