Այսօր կառավարության նիստից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին և անդրադարձավ իր անվան հետ կապվող տեղեկություններին: Նա չհերքեց, որ հարցաքննվել է եւ առերեսվել ձերբակալված աշխատակից Ադյանի հետ, սակայն մանրամասներ չէր ցանկանում հայտնել` խորհուրդ տալով այդ հարցերով դիմել ԱԱԾ-ին:
Նա նշեց, որ ինքը համաձայն չէ մեղադրանքի հետ։ «Ես երբևիցե չեմ վախեցել որևիցե մեկից որևիցե գործողություններից։ Ինքս իմ քայլերի համար հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում։ Մարդիկ, եթե կարող են իրենց երազում տեսնել, որ ես ինչ-որ կոռուպցիոն գործարքի մեջ եմ, ես բացառում եմ, որ կարող եմ կոռուպցիայի մեջ լինել-, ասաց Սանասարյանը։
Վերջինս հրաժարվեց ավելի մանրամասն պատասխանել քրեական գործի հետ կապված հարցերին՝ նշելով, որ դա նախաքաննական գաղտնիք է։ Սանասարյանը ասաց, որ Փաշինյանի հետ խոսել է այս մասին, սակայն խոսակցությունից մանրամասներ ներկայացնել չցանկացավ։
Մանրամասները` տեսանյութում