
Ինչպես հայտնի է` ԱԱԾ աշխատակիցները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն էին մտել այսօր։ Այս մասին հայտարարություն էր տարածել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը: Տարածքից հեռացող աշխատակիցներն ասել են, որ նախաքննություն է ընթանում և որևէ հարցի չեն կարող պատասխանել:
Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններն իրականացվում են ՀՔԾ-ի կողմից` նրանց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: ՀՀ ԱԱԾ աշխատակիցները միայն ապահովում են խուզարկությունների կատարման բնականոն ընթացքը:
ArmLur.am լրատվականին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: