Ինչպես հայտնի է` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր կառավարությունում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` «Արարատցեմենտ»-ին վերաբերող, սակայն որևէ պայմանավորվածության կամ որոշման մասին նա չկարողացավ ոչինչ ասել:
«Լայն հարցեր են քննարկվել` խորհրդարան-կառավարություն համագործակցության, ներդրումային միջավայրի եւ «Արարատցեմենտի»-ն վերաբերող հարցեր», – փոխանցեց նա: Հավելենք, որ հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ: