ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագն Թևոսյանի արձագանքը` առողջապահության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարը մի քանի անգամ անդրադարձել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին ծխախոտ արտադրողների կողմից տրամադրված օգնությանը՝ համարելով այն անթույլատրելի: Հիշեցնենք, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:

ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, հիմնադրամի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նշեց, որ դա առողջապահության նախարարի տեսակետն է, եւ ընդհանրապես աշխարհում կա նման պրակտիկա, որ ծխախոտ արտադրողները հրաժարվում են քաղցկեղով զբաղվող հիմնադրամներին։

«Մեզ մոտ նման բան չկա։ Եւ ցանկացած ոք կարող է փոխանցում կատարել հիմնադրամի հաշվեհամարին։ Դա շատ հետաքրքիր դիսկուրս է, որի շուրջ կարելի է խոսել, հասկանալ ճիշտն ու սխալը»,-ասաց Թեւոսյանը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս