
«Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի ընտանիքին, ՊԵԿ-ի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել որոշումներից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը տուգանել է այս ընկերությանը, ընդ որում՝ բավական մեծ չափով, ու հիմա որոշումը վիճարկվում է դատարանում: